Բացահայտվել են Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները
Իսրայելյան մի օրաթերթ գրել է, որ ժամանակն է եկել, որպեսզի բոլորն իմանան Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների մասին:
«ՌԱՍԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Մաարիվ» օրաթերթը սիոնիստական ռեժիմին Սաուդյան Արաբիայի գաղտնի հովանավորը ներկայացրենելով գրել է, որ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան խիստ կարիք ունի Իսրայելին, ժամանակն է եկել բացահայտել այս հարաբերությունները:
Մաարիվը ռեժիմի կառավարության կազմից պահանջել է չթաքցնել սաուդցիների հետ գաղտնի հանդիպումները և ծառայել ռեժիմի շահերին:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Թել Ավիվը կարող է հարաբերությունների նորմալացման դիմաց, Սաուդյան Արաբիային և Պարսիցծոցյան ավազանի երկրներին անվտանգության ու հետախուզության ոլորտում համագործակցության առաջարկ ներկայացնել:
Տարածաշրջանում Դիմադրության դեմ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ընդհանուր քաղաքականությունները և ահաբեկչության նկատմամբ ցուցաբերվող հովանավորությունն առավել քան երբևէ բացահայտել են այդ երկու ռեժիմների ինքնությունը: