Սաուդյան Արաբիան լրարվամիջոցներին չպետք է ներքաշի քաղաքական վեճերի մեջ
Քննադատելով Սաուդյան Արաբիայում ու նրա դաշնակից երկրներում խոսքի ազատության բացակայության փաստը, մամուլի միջազգային ինստիտուտի տնօրենը շեշտել է.«Սաուդական ռեժիմը լրարվամիջոցներին չպետք է ներքաշի քաղաքական վեճերի մեջ»:
ԻՌՆԱ-ի փախանցմամբ, Կատարի Ալ-Շարղ օրաթերթին տված հարցազրույցում, այդ երկրում «Խոսքի ազատություն և սպառնալիքների դմիագրավում» խորագրով միջազգային համաժողովի մասնակից և մամուլի միջազգային ինստիտուտի տնօրեն Ջոն Յարուդն ասել է.«Կատարին շրջափակող արաբական չորս երկրների քաղաքացիները խնդիրներ ունեն կապված խոսքի ազատության ու տեղեկություններին ազատ հասանելիության առումով»:
Սաուդյան Արաբիայի կողմից Կատարի Ալ-Ջազիրա հեռուստաալիքը փակելու պահանջը, նա համարել է Կատարի ազատության և իշխանության դեմ գործադրված բռնություն և իրավունքների ոտնահարում:
«Խոսքի ազատություն և սպառնալիքների դմիագրավում» միջազգային համաժողովը մեկնարկել է հուլիսի 25-ին Դոհայում: Համաժողովին մասնակցում են լրատվական ու իրավական միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների ավելի քան 200 պաշտնոնյաներ: