Օկուպացված Երուսաղեմում լարվածության շարունակություն մտահոգում է Սիոնիստական Ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68308-Օկուպացված_Երուսաղեմում_լարվածության_շարունակություն_մտահոգում_է_Սիոնիստական_Ռեժիմին
Սիոնիստական Ռեժիմի ներքին անվտանգության ծառայություն ՇԱԲԱՔ-ը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում լարվածության շարունակման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 12:33 Asia/Tehran
  • Օկուպացված Երուսաղեմում լարվածության շարունակություն մտահոգում է Սիոնիստական Ռեժիմին

Սիոնիստական Ռեժիմի ներքին անվտանգության ծառայություն ՇԱԲԱՔ-ը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում լարվածության շարունակման հետևանքների կապակցությամբ:

Մեհր գործակալության հաղորդմամբ ՇԱԲԱՔ-ը հայտարարել է.«Երուսաղեմում լարվածությունների շարունակման դեպքում հնարավոր է, որ ձևավորվի նոր ինթիֆադա և Ֆաթհ շարժումը Հորդանանի արևմտյան շրջաններում զինյալ համագործակցություն ծավալի այդ ինթիֆադայի հետ:

ՇԱԲԱՔ-ը շեշտել է.«Երրորդ սցենարը, էլեկտրոնային դարպասների և տեսախցիկների առկայության դեպքում օկուպացված տարածքների հյուսիսային հատվածում Հեզբոլլահի հետ պատերազմի բռնկումն է և չորրորդ հավանականությունը իսլամական աշխարհում Իրանից, Թուրքիայից և մեծ երկրներից կազմված կոալիցիայի ձևավորումը»:

Այս խնդիրը ավելացրել է Իսրայելի անվտանգության ծառայության մտահոգությունները:

Չնայած որ սիոնիստները Ալ-Աղսա մզկիթի մուտքերի էլեկտրոնային դարպասները փոխարինել են խելացի տեսախցիկներով, սակայն Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթում լարվածությունը պահպանվում է»: