Օկուպացված Երուսաղեմում լարվածության շարունակություն մտահոգում է Սիոնիստական Ռեժիմին
Սիոնիստական Ռեժիմի ներքին անվտանգության ծառայություն ՇԱԲԱՔ-ը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում լարվածության շարունակման հետևանքների կապակցությամբ:
Մեհր գործակալության հաղորդմամբ ՇԱԲԱՔ-ը հայտարարել է.«Երուսաղեմում լարվածությունների շարունակման դեպքում հնարավոր է, որ ձևավորվի նոր ինթիֆադա և Ֆաթհ շարժումը Հորդանանի արևմտյան շրջաններում զինյալ համագործակցություն ծավալի այդ ինթիֆադայի հետ:
ՇԱԲԱՔ-ը շեշտել է.«Երրորդ սցենարը, էլեկտրոնային դարպասների և տեսախցիկների առկայության դեպքում օկուպացված տարածքների հյուսիսային հատվածում Հեզբոլլահի հետ պատերազմի բռնկումն է և չորրորդ հավանականությունը իսլամական աշխարհում Իրանից, Թուրքիայից և մեծ երկրներից կազմված կոալիցիայի ձևավորումը»:
Այս խնդիրը ավելացրել է Իսրայելի անվտանգության ծառայության մտահոգությունները:
Չնայած որ սիոնիստները Ալ-Աղսա մզկիթի մուտքերի էլեկտրոնային դարպասները փոխարինել են խելացի տեսախցիկներով, սակայն Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթում լարվածությունը պահպանվում է»: