Բահրեյնում ցույցեր են անցկացվել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68394-Բահրեյնում_ցույցեր_են_անցկացվել_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_դեմ
Բահրեյնցիները բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են ազատ արձակել այդ երկրում կալանավորված քաղբանտարկյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 13:52 Asia/Tehran
  • Բահրեյնում ցույցեր են անցկացվել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ

Բահրեյնցիները բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են ազատ արձակել այդ երկրում կալանավորված քաղբանտարկյալներին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի տարբեր շրջանների բնակիչները իրենց զորակցությունն են հայտնել այդ երկրի քաղբանտարկյալներին և ընդգծել են, որ կշարունակեն պայքարը Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ:

Ցույցի մասնակիցները  դատապարտել են Ալե Խալիֆայի ռեժիմի ճնշող քաղաքականությունները: 

«Բահր Ալ-Յոմ» գործակալությունն անդրադառնալով բահրեյնցի երկու շիա երիտասարդներ Մոհամեդ Իբրահիմ Աբդոլջաբարի և  Ահմեդ Մանսուր Նասիֆի ձերբակալությանը, հայտարարել է.-«Ձերբակալված երկու երիտասարդները կալանավայրում խոշտանգման են ենթարկվել»: