Բահրեյնում ցույցեր են անցկացվել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ
Հուլիս 28, 2017 13:52 Asia/Tehran
Բահրեյնցիները բողոքի ցույցեր անցկացնելով, պահանջել են ազատ արձակել այդ երկրում կալանավորված քաղբանտարկյալներին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի տարբեր շրջանների բնակիչները իրենց զորակցությունն են հայտնել այդ երկրի քաղբանտարկյալներին և ընդգծել են, որ կշարունակեն պայքարը Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ:
Ցույցի մասնակիցները դատապարտել են Ալե Խալիֆայի ռեժիմի ճնշող քաղաքականությունները:
«Բահր Ալ-Յոմ» գործակալությունն անդրադառնալով բահրեյնցի երկու շիա երիտասարդներ Մոհամեդ Իբրահիմ Աբդոլջաբարի և Ահմեդ Մանսուր Նասիֆի ձերբակալությանը, հայտարարել է.-«Ձերբակալված երկու երիտասարդները կալանավայրում խոշտանգման են ենթարկվել»:
Պիտակ