Թուրքիայում կանայք բողոքի ակցիա են կազմակերպել բռնության դեմ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հազարավոր կանայք մասնակցել են իրենց դեմ գործադրվող բռնության դեմ անցկացվող բողոքի երթին: Այս մասին հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը:
Ստամբուլի ասիական հատվածում գտնվող «Քադըքյոյ» թաղամասից սկսվել են Թուրքիայի կանանց բողոքի ցույցերը և այնուհետև տարածվել են քաղաքի մյուս թաղամասերը:
Թուրքիայի կառավարության քննադատները համոզված են, որ, չնայած այդ երկրում կանանց դեմ աճող բռնությունների առկայության դեմ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների և կանանց իրավունքների ակտիվիստների քննադատություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և իշխող կուսակցությունն այնքան էլ ցանկություն չունեն բարելավվել կանանց, ինչու չէ նաև այդ երկրում գտնվող փոքրամասնությունների վիճակը: