Թուրքիայում կանայք բողոքի ակցիա են կազմակերպել բռնության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68568-Թուրքիայում_կանայք_բողոքի_ակցիա_են_կազմակերպել_բռնության_դեմ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հազարավոր կանայք մասնակցել են իրենց դեմ գործադրվող բռնության դեմ անցկացվող բողոքի երթին: Այս մասին հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 14:04 Asia/Tehran
  • Թուրքիայում  կանայք բողոքի ակցիա են կազմակերպել բռնության դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հազարավոր կանայք մասնակցել են իրենց դեմ գործադրվող բռնության դեմ անցկացվող բողոքի երթին: Այս մասին հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը:

Ստամբուլի ասիական հատվածում գտնվող «Քադըքյոյ»  թաղամասից սկսվել են Թուրքիայի կանանց բողոքի ցույցերը և այնուհետև տարածվել են քաղաքի մյուս թաղամասերը:

Թուրքիայի կառավարության քննադատները համոզված են, որ, չնայած այդ երկրում կանանց դեմ աճող բռնությունների առկայության դեմ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների  և կանանց իրավունքների ակտիվիստների քննադատություններին, Թուրքիայի նախագահ  Ռեջեբ Թայիբ Էրդողանը և իշխող կուսակցությունն այնքան էլ ցանկություն չունեն բարելավվել կանանց, ինչու չէ նաև այդ երկրում գտնվող փոքրամասնությունների վիճակը: