Սիրիայում ԻՊ-ի բացած կրակից զոհվել է Russia Today-ի թղթակիցը
Հուլիս 30, 2017 14:08 Asia/Tehran
Սիրիական Հոմս նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման բացած կրակի հետևանքով զոհվել է Russia Today հեռուսաալիքի արաբական ծառայության հետ համագործակցող լրագրող Խալեդ ալ Խաթիբը:
Ինչպես նշում է life.ru-ն, թղթակիցը 25 տարեկան էր: Նա սպանվել է Հոմսի արևմուտքում Էս Սուխինա շրջանում իրականացված հակաահաբեկչական օպերացիան լուսաբանելու ժամանակ:
Նշվում է, որ աշխատելուն զուգահեռ նա սովորում էր Դամասկոսի համալսարանում:
orer.news/
Պիտակ