Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6862-Թուրքիայի_իշխանությունները_Ջիզրե_քաղաքում_անցյալ_շաբաթ_137_քրդի_են_սպանել
Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել երկրում հակաքրդական հատուկ գործողությունների շրջանակում: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Յուքսելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 13:48 Asia/Tehran
  • Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել

Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել երկրում հակաքրդական հատուկ գործողությունների շրջանակում: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Յուքսելը:

«Ջիզրեում անցյալ շաբաթ 137 մարդու են սպանել»,- ասել է Յուքսելը: Նրա խոսքով՝ զոհերի թվում է լրագրող Ռոհաթ Աքթաշը, ով աշխատում էր քրդական թերթում:

Թուրքիայի ուժային կառույցները մարդկանց ողջ-ողջ այրել են եւ ոչնչացրել շենքը, որպեսզի անգամ կենդանի մնացածները վերադառնալու տեղ չունենան:

Յուքսելի խոսքով՝ իրեն մշտապես սպառնում են այն բանի համար, որ ինքը լրատվամիջոցներին Անկարայի համար տհաճ փաստեր է հայտնում:

news.am

5/3/2016