Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի նահատակների մարմինները չի հանձնում ընտանքիներին
Պաղեստինի «Ալ-Միզան» մարդու իրավունքների կենտրոնը երկուշաբթի օրը հայտարարել է.«Իսրայելի ռեժիմը պաղեստինցի 249 կին և տղամարդ նահատակների դիակները չի հանձնում նրանց ընտանիքներին»:
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի «Ալ-Միզան» մարդու իրավունքների կենտրոնը 2004 թվականի հոկտեմբերին Սիոնիստական ռեժիմի գերագույն ատյանին մի հայց էր ներկայացրել ՝ պահանջելով Գազայի հատվածից վերադարձնել 12 նահատակների դիակները: Այն ժամանակ, Իսրայելի ռեժիմը խոստացել էր, որ ԴՆԹ-ի բանկ է ստեղծելու , որպեսզի հնարավոր լինի վերադարձնել նահատակների մարմինները:
Պաղեստինի «Ալ-Միզան» մարդու իրավունքների կենտրոնը դատապարտել է նահատակների մարմինները վերադարձնելու հարցում Սիոնիստական ռեժիմի թերացումը: Կենտրոնը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել ՝ մարդկային ու միջազգային օրենքներին հակասող այդ քայլը դադարեցնելու համար: