Աֆղանստանում մզկիթում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68770-Աֆղանստանում_մզկիթում_իրականացված_ահաբեկչության_հետեւանքով_զոհերի_թիվը_հասել_է_29_ի
Աֆղանստանի արեւմտյան Հերաթ գավառում շիաների մզկիթում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 29 մարդ է զոհվել, 64 վիրավոր կա, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 05:18 Asia/Tehran
  • Աֆղանստանում մզկիթում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի

Աֆղանստանի արեւմտյան Հերաթ գավառում շիաների մզկիթում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 29 մարդ է զոհվել, 64 վիրավոր կա, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:

Իրեն պայթեցնելուց առաջ մահապարտը կրակ է բացել մզկիթում գտնվողների ուղղությամբ: Առաջին պայթյունից 10 րոպե անց եւս մեկ պայթյուն է որոտացել, որի պատճառները դեռեւս հայտնի չեն:

Տեղի բնակիչները զայրացել են, որ ոստիկանները չեն կարողացել կանխել երկրորդ պայթյունը: Զայրացած բազմությունը հարձակվել է մզկիթից 50 մետր հեռավորությամբ գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա:

News.am