Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականներ են զոհվել ավտոշարասյան վրա գրոհի հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68834-Աֆղանստանում_ՆԱՏՕ_ի_զինվորականներ_են_զոհվել_ավտոշարասյան_վրա_գրոհի_հետեւանքով
Հյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ Է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 14:55 Asia/Tehran
  • Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականներ են զոհվել ավտոշարասյան վրա գրոհի հետեւանքով

Հյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ Է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով:

Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վճռորոշ աջակցությունը» հաստատում Է, որ ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը կեսօրին գրոհի Է ենթարկվել Ղանդահարում:

Հարձակման հետեւանքով կան կորուստներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում Է, որ աշխատանք Է տարվում լրացուցիչ տվյալներ հավաքելու ուղղությամբ:

Ավելի վաղ «Սինհուա»  գործակալությունը  տեղեկացրել Է պայթյունի մասին, որն օգոստոսի 2-ին որոտացել Է Ղանդահարի նահանգի օդանավակայանից ոչ հեռու: Միջադեպը տեղի Է ունեցել օտարերկրյա ռազմական  ավտոշարասյան անցնելու ժամանակ: Հետաքննության նախնական վարկածի համաձայն, ավտոմեքենայի ղեկին  գտնվող մահապարտը գործի Է դրել պայթուցիկ սարք:

ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա  գլխավոր խնդիրն անվտանգության ազգային ծառայությունների աշխատողների, ոստիկանության եւ զինծառայողների  պատրաստումն Է: Դաշինքի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ներկայում Աֆղանստանում   տեղաբաշխված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների շուրջ 13 հազար զինծառայողներ,  հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am