Ռուսաստանի, Իրանի և Իրաքի ընդհանուր դիրքորոշումները` Միջին Արևելքի հարցերի նկատմամբ
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ, անդրադառնալով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի բանակցությունների արդյունքին և Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Նիզար Խոյրոլլահի հետ եռակողմ նիստին, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ երեք երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն Միջին Արևելքի հարցերի նկատմամբ:
«Բանակցություններում ընդգծվել է Թեհրանի, Մոսվկայի ու Բաղդադի վճռակամությունը` տարածաշրջանի անվտանգության պահպանմանը ձգտող երկրների համագործակցության և միջոցառումների համադրման համար»,ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունը նաև հայտարարել է, որ Թեհրանի, Մոսկվայի ու Բաղդադի սկզբունքային դիրքորոշումներն են՝ պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը , հարգել այդ երկրի ինքնիշխանության իրավունքը և արմատախիլ անել ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներին թե՛ Միջին Արևելքում և թե ՛ ողջ աշխարհում: