Կաբուլի հյուսիսում պայթյունի հետևանքով սպանվել են 11 ամերիկացի զորայիններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68984-Կաբուլի_հյուսիսում_պայթյունի_հետևանքով_սպանվել_են_11_ամերիկացի_զորայիններ
Թալիբան խումբը տեղեկացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլի հյուսիսում ՆԱՏՕ-ի շարասյան դեմ իրականացված հարձակման ընթացքում 11 ամերիկացի զորայինների սպանվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2017 08:19 Asia/Tehran
  • Կաբուլի հյուսիսում պայթյունի հետևանքով սպանվել են 11 ամերիկացի զորայիններ

Թալիբան խումբը տեղեկացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլի հյուսիսում ՆԱՏՕ-ի շարասյան դեմ իրականացված հարձակման ընթացքում 11 ամերիկացի զորայինների սպանվելու մասին:

Թալիբան խմբի խոսնակ Զաբիոլլահ Մուջահեդը հայտարարել է, որ խմբի անդամներից մեկը հինգշաբթի օրը իր հետ կրած պայթուցիկ նյութերը պայթեցրել է Կաբուլի հյուսիսային Ղարաբաղի տարածքի մերձակայքում, որի հետևանքով սպանվեցին 11 և վիրավորվեցին որոշ թվով ամերիկացի զորայիններ:

Ամերիկյան ռազմական աղբյուրները հայտարարել են հարձակման հետևանքով մեկ զորայինի սպանվելու և վեց ուրիշների վիրավորվելու մասին:

Սա վերջին օրերին ՆԱՏՕ-ի ուժերի դեմ իրականացված երկրորդ հարձակումն է:

Այս պահին Աֆղանստանում ծառայում են շուրջ 13 հազար արտասահմանցի զորայիններ, որոնցից 10 հազարը ամերիկացի զորայիններ են: