Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցի երեխաներին խոշտանգում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69148-Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_պաղեստինցի_երեխաներին_խոշտանգում_են
Պաղեստինցի գերիների հետազոտական կենտրոնը հաղորդել է սիոնիստական բանտերում երեխաների ֆիզիկական ու հոգեբնական խոշտանգումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 10:55 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցի երեխաներին խոշտանգում են

Պաղեստինցի գերիների հետազոտական կենտրոնը հաղորդել է սիոնիստական բանտերում երեխաների ֆիզիկական ու հոգեբնական խոշտանգումների մասին:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» ինտերնետային կայքի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի բանտերում գերիների հարցերով զբաղվող հատուկ կենտրոնը զգուշացրել է սիոնիստների կողմից պաղեստինցի երեխաների օրական ձերբակալությունների կապակցությամբ և հայտարարել է, որ պաղեստինցի երեխաները ձերբակալության ժամանակ ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների են ենթարկվում:

Պաղեստինյան կենտրոնը հայտարարել է.«Իսրայելի բանտերում անչափահաս երեխաներին սարսափ են պատճառում: Խոշտանգման ժամանակ, սիոնիստները նույն մեթոդներն են կիրառում երեխաների և մեծահասակների նկատմամբ, ընդ որում, երեխաների դեմ առավել խիստ քայլեր են կիրառվում:

Մյուս կողմից, գերիների ու ազատամարտիկների գործերով պատվիրակությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերի ամենակրտսեր կալանավոր Նուր Իսան դիմել է անժամկետ կարգող հացադուլի ՝ բողոքելով իր անարդարացի ձերբակալության և կալանքի դեմ: