Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69378-Սիոնիստական_ռեժիմը_հարձակվել_է_Գազայի_հատվածի_վրա
Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի որոշ շրջանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 08:36 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա

Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի որոշ շրջանները:

Ավիահարձակումների հետևանքով վիրավորվել է հինգ պաղեստինցի, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է հաղորդվել:

Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների ու պայթյունների ահավոր ձայնը սարսափեցրել է տարեցներին ու երեխաներին:

Սիոնիստական ռեժիմի հայտարարությամբ՝ հարձակումները կատարվել են ի պատասխան Գազայի հատվածի հարևանությամբ գտնվող Աշքալուն արդյունաբերական տարածքի վրա պաղեստինցիների երեքշաբթի օրվա հրթիռային հարձակման : Իսկ Գազայում դեռսև ոչ ոք իր վրա չի վերցրել Թել Ավիվի հայտարարած հարձակման պատասխանատվությունը: