Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա
Օգոստոս 09, 2017 08:36 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի առավոտյան ռմբակոծել են Գազայի հատվածի որոշ շրջանները:
Ավիահարձակումների հետևանքով վիրավորվել է հինգ պաղեստինցի, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է հաղորդվել:
Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների ու պայթյունների ահավոր ձայնը սարսափեցրել է տարեցներին ու երեխաներին:
Սիոնիստական ռեժիմի հայտարարությամբ՝ հարձակումները կատարվել են ի պատասխան Գազայի հատվածի հարևանությամբ գտնվող Աշքալուն արդյունաբերական տարածքի վրա պաղեստինցիների երեքշաբթի օրվա հրթիռային հարձակման : Իսկ Գազայում դեռսև ոչ ոք իր վրա չի վերցրել Թել Ավիվի հայտարարած հարձակման պատասխանատվությունը:
Պիտակ