Իրաքում ԻԼԻՊ-ի տիրապետման տարածքներում ամերիկյան կործանիչ է վայրէջք կատարել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69622-Իրաքում_ԻԼԻՊ_ի_տիրապետման_տարածքներում_ամերիկյան_կործանիչ_է_վայրէջք_կատարել
Իրաքի ժողովրդական Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հավաքազորային կազմակերպության փոխնախագահը տեղեկացրել է այդ երկրում ԻԼԻՊ-ի տիրապետման շրջաններում ամերիկյան կործանիչի վայրէջքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 09:05 Asia/Tehran
  • Իրաքում ԻԼԻՊ-ի տիրապետման տարածքներում ամերիկյան կործանիչ է վայրէջք կատարել

Իրաքի ժողովրդական Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հավաքազորային կազմակերպության փոխնախագահը տեղեկացրել է այդ երկրում ԻԼԻՊ-ի տիրապետման շրջաններում ամերիկյան կործանիչի վայրէջքի մասին:

Բաղդադում տված մամուլի ասուլիսում Աբու Մահդի Ալ-Մոհանդեսն անդրադարձել է Թալաֆար քաղաքի ազատագրման համար իրաքյան ուժերի կողքին պայքարելու ժողովրդական ուժերի պատրաստակամության մասին: Նա ասել է.«Առկա փաստերն ու լուսանկարներն ապացուցում են, որ 2014 թվականից ի վեր ԻԼԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջաններում ամերիկյան կործանիչ է վայրէջք կատարել»:

Ավելի վաղ ևս, լրատվական մի շարք աղբյուրներ հաղորդել էին Իրաքի հյուսիսային Մոսուլի արևմտյան Թալաֆարի արվարձանում զինամթերք կրող ամերիկյան տասը կործանիչների վայրէջքի մասին: