Սիոնիստները Նեթանյահուի հրաժարականն են պահանջում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69708-Սիոնիստները_Նեթանյահուի_հրաժարականն_են_պահանջում
Հազարավոր սիոնիստներ ցույցեր անցկացնելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականն են պահանջել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 14:14 Asia/Tehran
  • Սիոնիստները Նեթանյահուի հրաժարականն են պահանջում

Հազարավոր սիոնիստներ ցույցեր անցկացնելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականն են պահանջել:

Սիոնիստական «Հաարեց» թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ մոտ երկու հազար սիոնիստներ երեկ երեկոյան Թելավիվում Սիոնիստական ռեժիմի կառավարության դատական հարցերով խորհրդական և Իսրայելի ռեժիմի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթի  բնակարանի   առջև բողոքի ցույց են անցկացրել: Նրանք բողոքում են Նեթանյահուի կոռուպցիոն գործով Մանդելբլիթի  թերի հետաքննության դեմ:

Ցուցարարները Իսրայելի գլխավոր դատախազին մեղադրում են Նեթանյահուի գործին ընթացք չտալու,  վերջինիս օգտին քայլեր կատարելու  և սիոնիստական ոստիկանության հորդորներին անուշադրություն դարձնելու մեջ: Նրանք բոլորը Նեթանյահուի անհապաղ հրաժարականն են պահանջում:

Նեթանյահուն մեղադրվում է Ֆրանսիայի օրինազանց քաղաքացի Արնաուդ Միմրանից մեկ միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Նշվում  է, որ նա այդ գումարը ծախսել է Նեթանյահուի վարչապետության քարոզարշավի համար: 

Սիոնիստական ռեժիմի վարչապետը նաև հարցաքննության է ենթարկվել ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ  երեք  գերմանական սուզանավ գնելու պատճառով: