Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի Ալ¬Աքրամիա շրջանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69904-Ահաբեկիչները_հրթիռակոծել_են_Հալեպի_Ալ_Աքրամիա_շրջանը
Զինված ավազակախմբերն օգոստոսի 15¬ին հրթիռակոծել են Հալեպի Ալ¬ Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 05:29 Asia/Tehran
  • Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի Ալ¬Աքրամիա շրջանը

Զինված ավազակախմբերն օգոստոսի 15¬ին հրթիռակոծել են Հալեպի Ալ¬ Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը, վկայակոչելով «ՌԻԱ-­Նովոստի»­-ն, այդ մասին տեղեկացրել է Հալեպի ոստիկանապետ Իսամ Աշ­Շիլլին: Եվս 9 բնակիչ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեռևս հայտնի չէ, թե ահաբեկիչները որ խմբավորմանն են անդամակցում: «Հալեպի արևմուտքում գտնվող զինված խմբավորումները խախտելով հրադադարը՝ հրթիռակոծել են բնակեցված Ալ­ Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխա, ևս 9­-ը ստացել են վնասվածքներ»,­ ասել է Աշ­Շիլլին:

Armenpress.am