Բախումներ ՝ Բահրեյնի անկախության տարեդարձին
Օգոստոս 16, 2017 13:52 Asia/Tehran
Բահրեյնի տարբեր շրջանների հազարավոր քաղաքացիներ, բրիտանիայից այդ երկրի անկախության տարեդարձի օրը, ցույցեր են իրականացրել ՝ պահանջելով այդ երկրում Ալե-Խալիֆայի ռեժիմի տիրակալության դադարեցումը:
«Մարահ Ալ-Բեհրեյն» գործակալության հաղորդմամբ՝ ցուցարարներն ընդգծել են, որ Բահրեյնում Բրիտանիայի ավիաբազայի վերաբացումը վկայում է երկիրը կրկին անգամ Բրիտանիային վաճառելու Ալե-Խալիֆայի ռեժիմի մտադրության մասին:
Ըստ աղբյուրի, Սիթրայի շրջանի ցուցարարները բախվել են ոստիկանության և Ալե-Խալիֆայի ռեժիմի ուժերի հետ: Գնդակներով ու արցունքաբեր գազ կիրառելով, ոստիկանությունը վիրավորել է մի քանի քաղաքացու:
Օգոստոսի 15-ը ՝ Բրիտանիայից Բահրեյնի անկախության տարեդարձն է:
Պիտակ