Բանակից իսրայելցի զորայինների փախուստի աճ է արձանագրվել
Ամեն օր հավելում է կրում այն իսրայելցի զորայինների թիվը, ովքեր հրաժարվում են միանալ ռազմական ջոկատներին, ինչը մտահոգություն է պատճառել այս ռեժիմի ռազմական կառույցներին:
Լիբանանյան «Ալ-Ախբար» օրաթերթի ինտերնետային կայքի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն` սիոնիստական օրաթերթերում հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են, որ երրորդ անընդմեջ տարին պակասել է ռազմական ջոկատներին միանալու ցանկություն հայտնած զորայինների թիվը և դա ի տես այն բանի, որ հավելում է կրել այն զորայինների թիվը, ովքեր իրենց ապագան երաշխավորելու համար ցանկանում են ծառայել տեղեկատվական կամ կիբեր ջոկատներում:
Սիոնիստական ռեժիմի բանակն այդ երևույթի դե պայքարելու համար անվտանգության ու կրթության նախարարության համագործակցությամբ ռազմավարական նախագիծ է գործադրել, որի նպատակն է դպրոցական շրջանից երիտասարդներին խրախուսել գնալ բանակ:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի ոստիկանության ուժերը ձերբակալել էին զինվորական ծառայությունից խույս տված 300 զինվորների:
Վերջին տարիներին, Գազայի հատվածում ու Լիբանանում իրարահաջորդ պատերազմների ընթացքում Սիոնիստական ռեժիմի կրած պարտությունների պատճառով, Իսրայելում զինվորական ծառայությունից խուսափելը լայն տարածում է գտել: