Լաթաքիայում ականապատված մեքենա է պայթել
Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա քաղաքի արևելյան մուտքի մոտ պայթել է ականապատված մեքենա: Պայթյունի հետևանքով վիրավորվել են և զոհվել է մի քանի հոգի:
Սիրիական ԶԼՄ-ները հայտարարել են, որ շաբաթ օրը պայթել է Լաթաքիայի քաղաքի «Ալ-Օսման» հիվանդանոցի մոտ կայանած ականապատված մեքենան: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Մեկ այլ լուրի համաձայն, Լիբանանի իսլամական դիմադրության համագործակցությամբ՝ Սիրիայի բանակը ազատագրել է արևմտյան Ղալամունի լեռնային տարածքները:
Տարածքում իսլամական Դիմադրության և Սիրիայի բանակային ուժերի առախաղացման արդյունքում, հանձնվել են ԻԼԻՊ-ի մի քանի ահաբեկիչներ, այդ թվում «Ալ-Մազմարանի» թևի պատասխանատու Ահմեդ Վահիդ Ալ-Աբադը և նրա ուժերը:
Սիրիայի բանակի և Լիբանանի իսլամական Դիմադրության ուժերի արձանագրած այդ հաջողությամբ, Սիրիայի և Լիբանանի սահմանգծում, ավելի է սեղմվել ԻԼԻՊ-ի շուրջ օղակը: