Սիրիայում սկսվեց նահատակների արյան վրեժը լուծելու գործողության առաջին փուլը
Սիրիայի արևելքում մենկարկել է «Սեյեդ-օլ-շոհադա» գումարտակի նահատակների և նահատակ Մոհսեն Հոջաջիի արյան վրեժը լուծելու գործողության առաջին փուլ: Գործողության ընթացքում սպանվել են ԻԼԻՊ-ի ավելի քան 30 ահաբեկիչներ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` գործողության ընթացքում «Սեյեդ-օլ-շոհադա» գումարտակների անօդաչու թռչող սարքերի ջոկատը մանրակրկիտ կերպով հետախուզելով Սիրիայի և Իրաքի սահմանին ԻԼԻՊ-ի ուժերի և զինատեխնիկայի կուտակման կենտրոնները, հարձակումներ են իրականացրել դրանց վրա, ոչնչացնելով ահաբեկիչների ավելի քան 20 զրահապատ ավտոմեքենա, տանկեր և սպանելով առնվազն 30 ահաբեկիչների:
Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահակազորի խոսնակն ընդգծել էր, որ ի հետևումն Մոհսեն Հոջաջիի նահատակությունից հետո, Իսլամական հեղափոխության պահակազորը պատրաստվում է ծանր վրեժ լուծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբից ու թաքֆիրականներից:
Սրբավայրերի պաշտպան նահատակներից Մոհսեն Հոջաջին անցած շաբաթ գերեվարվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամների կողմից, անուհետև նահատակվեց: