Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ են ավանաշինության աջակիցների բացահայտմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70440-Իսրայելն_ու_ԱՄՆ_ն_դեմ_են_ավանաշինության_աջակիցների_բացահայտմանը
Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ եեն հանդես եկել ՄԱԿ-ի կողմից իսրայելական ավանաշինությանը աջակցող միջազգային ընկերությունների բացահայտմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2017 13:48 Asia/Tehran
  • Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ են ավանաշինության աջակիցների բացահայտմանը

Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ եեն հանդես եկել ՄԱԿ-ի կողմից իսրայելական ավանաշինությանը աջակցող միջազգային ընկերությունների բացահայտմանը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն խորհրդի կոմիսար Ռաադ Բեն Զեյդ Ալ-Հոսեյնը որոշել է մինչև 2017թ. ավարտը հրապարակել Հորդանանի արևմտյան ափում, Երուսաղեմում և Գոլանի բարձունքներում Իսրայելի ավանաշինության գործընթացին աջակցող միջազգային ընկերությունների անվանացանկը:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դանի Դենոնն ասել է.«Ռաադ Իբն Զեյդ Ալ-Հոսեյնը Իսրայելի շրջափական շարժման ոլորտի խոշոր ակտիվիստներից է դարձել»:

Մի հաղորդմամբ Վաշինգտոն Փոստ օրաթերթը նույնպես բացահայտել է.«Ավանաշինությանը աջակցող ընկերությունների անվանացանկում աչքի են ընկնում մի շարք ամերիկյան ընկերություններ: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են այդ ցուցակի հրատարակմանը»:

Իսրայելի ներկայացուցիչը ՄԱԿ-ին կոչ է արել կանխել այդ ցուցակի տարածումը: