Ցույցեր Թել Ավիվում ՝ Նեթանյահուի քաղաքականության դեմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենյամին Նեթանյահուի կոռուպցիայի դեմ բողոքող տասնյակ հաշմանդամ իսրայելցիներ ցույց են իրականացրել Թել Ավիվում: Ցուցարարները բողոքել են Նեթանյահուի քաղաքականությունների դեմ:
Հղում անելով իսրայելական կայքերին, ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է, որ հաշմանդամ ցուցարարները Նեթայահուից պահանջել են բարձրացնել իրենց եկամուտների նվազագույն շեմը:
Ցուցարարները հայտարարել են, որ Իսրայելի պետայրերի անուշադրության դեպքում, փակելու են դեպի մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները:
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների հայտարարությամբ, Իսրայելի վարչապետը նպատակ ունի ճնշել հաշմանդամների ցույցերը:
Շարունակվում են նաև Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործի առնչությամբ սիոնիստների ցույցերը:
Նեթանյահուն մեղադրվում է ֆրանսիացի Առնաուդ Միմրանից մեկ միլիոն դոլար ստանալու մեջ: Այդ գումարը ծախսվել է Նեթանյահուի վարչապետության նախընտրական քարոզարշավի ժամանակ: