Սիրիայի Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70776-Սիրիայի_Հոմս_նահանգի_17_շրջաններ_ազատագրվել_են
Սիրիայի բանակը և այդ երկրի դաշնակիցները Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրել են ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 14:13 Asia/Tehran
  • Սիրիայի Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրվել են

Սիրիայի բանակը և այդ երկրի դաշնակիցները Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրել են ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներից:

ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ala'al al-Harbi տեղեկատվական կայքը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ 17 շրջան անցել է Սիրիայի ու Դիմադրության ուժերի վերահսկողության տակ:

Ահաբեկիչները արկեր նետելով Հոմս նահանգի հյուսիսային գյուղերի ուղղությամբ սպանել են մի խաղաղ բնակչի:

Ուրբաթ օրը Սիրիայում գտնվող ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է անցած երեք ամիսների ընթացքում այդ երկրում 8000 ահաբեկիչների սպանվելու մասին:

Սիրիական ուժերը Դիմադրության ուժերի աջակցությամբ ծանր հարվածներ են հասցրել ահաբեկիչներին: