Աֆղանստանում ավելացել է ԱՄՆ-ի ավիահարձակումների զոհերի թիվը
Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ ավելացել է ԱՄՆ-ի բանակի իրականացրած ավիահարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը:
Աֆղանստանի «Ավա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) մի հաղորդագրություն հրապարակելով մտահոգություն է հայտնել այդ երկրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կապակցությամբ: Կենտրոնը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 43 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Հաղորդման համաձայն` 2017թ. առաջին կիսամյակում, Աֆղանստանում զոհվել են 95 կանայք ու երեխաներ և 127 ուրիշներ վիրավորվել են:
Անցյալ ավելի քան 16 տարիներ ընթացքում Աֆղանստանում 11 հազար ամերիկացի բանակայինների ներկայությունը չկարողացավ ապահովել այդ երկրի անվտանգությունը: