ԻԻՀ-ն ահաբեկչության դեմ պայքարում հովանավորում է Իրաքի կառավարությանը
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Իրաքի վերակառուցման ու զարգացման հարցում այդ երկրի կառավարության հանդեպ ԻԻՀ լիարժեք հովանավորությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլլահ Սեյեդ Մահմուդ Հաշեմի Շահռուդինմ կիրակի օրը Բաղդադում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը շարունակելուն է աջակցել Իրաքին` ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատագրման, ինչպես նաև միասնականության հասնելու կապակցությամբ այդ երկրի ժողովրդի իդեալների իրականացման հարցում»:
«Ահաբեկիչների դիմաց Իրաքի բանակի և ժողովրդային ուժերի իրարահաջորդ հաղթանակները հիացմունք են պատճառել աշխարհին»,-հայտարարել է Այաթոլլահ Հաշեմի Շահիռուդին:
Իրաքի վարչապետն այս հանդիպման ժամանակ ողջունելով Այաթոլլահ Հաշեմի Շահռուդիին և նրան ընկերակցող պատվիրակությանը, նշել է, որ Իրաքի ժողովրդի միասնականությունն ու միատարրությունը բոլոր ճակատներում հաղթանակի գաղտնիքն է: «Բաղդադի կառավարությունը վճռակամությամբ և ժողովրդի ու նրա կարողության վրա հիմնվելով, առաջ է գնում դեպի ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակ»:
Ալ-Էբադին ընդգծելով Իրանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Բաղդադին ցուցաբերված Թեհրանի օժանդակության կապակցությամբ: