ԻԻՀ-ն ահաբեկչության դեմ պայքարում հովանավորում է Իրաքի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71260-ԻԻՀ_ն_ահաբեկչության_դեմ_պայքարում_հովանավորում_է_Իրաքի_կառավարությանը
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Իրաքի վերակառուցման ու զարգացման հարցում այդ երկրի կառավարության հանդեպ ԻԻՀ լիարժեք հովանավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 02:38 Asia/Tehran
  • ԻԻՀ-ն ահաբեկչության դեմ պայքարում հովանավորում է Իրաքի կառավարությանը

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Իրաքի վերակառուցման ու զարգացման հարցում այդ երկրի կառավարության հանդեպ ԻԻՀ լիարժեք հովանավորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ Այաթոլլահ Սեյեդ Մահմուդ Հաշեմի Շահռուդինմ կիրակի օրը Բաղդադում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը շարունակելուն է աջակցել Իրաքին`  ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատագրման, ինչպես նաև միասնականության հասնելու կապակցությամբ այդ երկրի ժողովրդի իդեալների իրականացման հարցում»:

«Ահաբեկիչների դիմաց Իրաքի բանակի և ժողովրդային ուժերի իրարահաջորդ հաղթանակները հիացմունք են պատճառել աշխարհին»,-հայտարարել է Այաթոլլահ Հաշեմի Շահիռուդին:

Իրաքի վարչապետն այս հանդիպման ժամանակ ողջունելով Այաթոլլահ Հաշեմի Շահռուդիին և նրան ընկերակցող պատվիրակությանը, նշել է, որ Իրաքի ժողովրդի միասնականությունն ու միատարրությունը բոլոր ճակատներում հաղթանակի գաղտնիքն է: «Բաղդադի կառավարությունը վճռակամությամբ և ժողովրդի ու նրա կարողության վրա հիմնվելով, առաջ է գնում դեպի ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակ»:

Ալ-Էբադին ընդգծելով Իրանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Բաղդադին ցուցաբերված Թեհրանի օժանդակության կապակցությամբ: