Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակները զայրացրել են ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71331-Լիբանանի_Հեզբոլլահի_հաղթանակները_զայրացրել_են_ԱՄՆ_ին
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը այդ կառույցին կոչ է արել ավելացնել ճնշումները Լիբանանի Հեզբոլլահի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 14:19 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակները զայրացրել են ԱՄՆ-ին

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը այդ կառույցին կոչ է արել ավելացնել ճնշումները Լիբանանի Հեզբոլլահի վրա:

Սիոնիստական Ջերուզալեմ Փոստ օրաթերթում գրած հուշագրության մեջ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հույս է հայտնել, որ ՅՈՒՆԻՖԵԼ-ի առաքելության ժամկետի երկարաձգմամբ, կնվազեն Իսրայելի ռեժիմի դեմ Հեզբոլլահի գործողությունները:

Հեյլին գրել է.«Լիբանանի Հեզբոլլահը այնքան է հզորացել, որ ավելի քան 100 լրագրողների համար իր ռազմական ու սպառազինական կարողությունների դիտարկման ծրագիր է անցկացնում»:

«ՅՈՒՆԻՖԵԼ-ի առաքելության ժամկետի երկարաձգմամբ, արդեն հասել է ժամանակը, որ ԱՄՆ-ն առավել ճնշման տակ դնի Հեզբոլլահին, քանի որ Հեզբոլլահը չի հրաժարվելու իր գործողություններից ու նպատակներից այսինքն Իսրայելի դեմ պատերազմից»,-  ասել է Հեյլին:

Սիրիայի ու Լիբանանի սահմանամերձ շրջանները ահաբեկիչներից, մասնավորախեր Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի անդամներից մաքրագործելու հարցում Հեզբոլլահի հաղթանակը զայրացրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին: