Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչություն է կանխվել, գրոհայինը սպանվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71378-Թուրքիայի_հետախուզական_կոմիտեի_շենքի_դիմաց_ահաբեկչություն_է_կանխվել_գրոհայինը_սպանվել_է
Թուրքիայի Մերսին քաղաքում՝ հետախուզական կոմիտեի շենքի դիմաց, իրավապահները խոշոր ահաբեկչություն են կանխել, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 08:07 Asia/Tehran
  • Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչություն է կանխվել, գրոհայինը սպանվել է

Թուրքիայի Մերսին քաղաքում՝ հետախուզական կոմիտեի շենքի դիմաց, իրավապահները խոշոր ահաբեկչություն են կանխել, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:

Նշվում է, որ հատուկջոկատայինները վնասազերծել են ահաբեկչական պայթյուն իրականացնել փորձող զինյալի՝ սպանելով նրան: Այժմ իրավապահները փորձում են անվտանգ կերպով հեռացնել նրա վրա ամրացված պայթուցիկը:


Թե որ ահաբեկչական խմբավորմանն է պատկանել գրոհայինը՝ թուրքական լրատվամիջոցներն առայժմ չեն հայտնում: 

tert.am/am