Թուրքիայի հետախուզական կոմիտեի շենքի դիմաց ահաբեկչություն է կանխվել, գրոհայինը սպանվել է
Սեպտեմբեր 06, 2017 08:07 Asia/Tehran
Թուրքիայի Մերսին քաղաքում՝ հետախուզական կոմիտեի շենքի դիմաց, իրավապահները խոշոր ահաբեկչություն են կանխել, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Նշվում է, որ հատուկջոկատայինները վնասազերծել են ահաբեկչական պայթյուն իրականացնել փորձող զինյալի՝ սպանելով նրան: Այժմ իրավապահները փորձում են անվտանգ կերպով հեռացնել նրա վրա ամրացված պայթուցիկը:
Թե որ ահաբեկչական խմբավորմանն է պատկանել գրոհայինը՝ թուրքական լրատվամիջոցներն առայժմ չեն հայտնում:
tert.am/am
Պիտակ