Սիոնիստաբնակ ավանների կառուցումը 85 տոկոսով ավելացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71397-Սիոնիստաբնակ_ավանների_կառուցումը_85_տոկոսով_ավելացել_է
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարը տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում 2017 թվականի հունվարից օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում անցյալ տարվա նույն կտրվածքի համեմատությամբ սիոնիստաբնակ ավանների կառուցման 85 տոկոսանոց աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 13:10 Asia/Tehran
  • Սիոնիստաբնակ ավանների կառուցումը 85 տոկոսով ավելացել է

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարը տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում 2017 թվականի հունվարից օգոստոս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում անցյալ տարվա նույն կտրվածքի համեմատությամբ սիոնիստաբնակ ավանների կառուցման 85 տոկոսանոց աճի մասին:

«Ալ Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի գրությամբ, Սայեբ Արիղաթը հավաստել է, որ այդ ժամանակահատվածում Իսրայելը նվազագույնը 56 նախագիծ է ներկայացրել պաղեստինյան տարածքներում 4909 բնակարաններ կառուցելու համար:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարի խոսքերով, այդ քայլի նպատակն Իսրայելին կից Երուսաղեմի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնումն է, որոնց մեջ են ընդգրկվում Երուսաղեմի արևելյան և Բեթղեհեմի արևմտյան մասերում գտնվող տարածքները:

ՄԱԿ-ի Անվտանգույան խորհուրդը 2016 թվականի դեպտեմբերի 23-ին քվեարկել է բանաձևի օգտին, որի նպատակը բռնագրավյալ պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինության դադարեցումն էր: