Սիրիայի բանակը զգուշացրել է Իսրայելին վերջնիս ոտնձգությունների կապակցությամբ
Սիրիայի ռազմական կենտրոնի վրա իրականացրած օդային հարձակումից հետո, այդ երկրի բանակը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է տարածաշրջանում նման քայլերի հետևանքների մասին :
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հակադարձելով Իսրայելի կործանիչների կողմից Սիրիայի Համայի մոտակայքում գտնվող ռազմական կենտրոնի դեմ իրականացրած օդային հարձակմանը, Սիրիայի բանակը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ այդ հարձակումն իրականացվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալների հոգեվիճակը բարձրացնելու նպատակով, ովքեր մեծ պարտություն են կրել այդ երկրում:
Սիրիայի բանակը նաև տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երկու սիրիացի զինծառայող:
Հինգշաբթի վաղ առավոտյան Լիբանանի օդային տարածքից Իսրայելի օդուժի կործանիչները ռմբակոծել են Սիրիայի Համա նահանգի Մեսյաֆ տարածքում գտնվող ռազմական կենտրոնը, որի հետևանքով վնասվել է ռազմաբազան: