Մեքքայում հարձակվել են իրանցի ուխտավորների վրա
Անհայտ անձինք չորեքշաբթի երեկոյան Մեքքայում հարձակվել են իրանցի ուխտավորների վրա: Վիրավորվել է մեկ հոգևորական:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, թիկունքից վնասվածք ստացած հոգևորական Հոջաթ-օլ-էսլամ Հոսեյն Էսմայիլին իրանցի ու սաուդցի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց և բժիշկների հսկողության տակ է գտնվում: Ստացված հաղորդումների համաձայն` նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում:
ԻԻՀ մեծարգո առաջնորդի կողմից Մեքքա գործուղված պատասխանատուները այդ հարձակումից հետո անհրաժեշտ քայլեր են արել ,իսկ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի հեղինակներին հայտնաբերելու համար:
Մինչ այժմ երեք կասկածյալներ են ձերբակալվել իրանցի հոգևորականի գլխավորած խմբի վրա իրականացված հարձակման գործով:
Հաջի ուխտագնացության մասին ԻԻՀ հետ կնքած համաձայնագրի հիմամբ` Սաուդյան Արաբիան պարտավորություն է ստանձնել ապահովել իրանցի ուխտավորների կատարյալ անվտանգությունը: