Սիրիայի պաշտպանության նախարարը այցելել է Դեյր Էլ-Զոր ազատագրված քաղաքը
Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը կոտրելուց հետո, այդ երկրի պաշտպանության նախարարն այցելել է քաղաք:
Հղում անելով լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստակայանին, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդեկլ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, հինգշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարար Էմադ Ֆահադ Ջասեմ Ալֆրիջը դիտարկում է անցկացրել Դեյր Էլ-Զոր ազատագրված քաղաքում տեղակայված Սիրիայի բանակի զորամասերից:
Էմադ Ֆահադ Ջասեմ Ալֆրիջը սիրիացի առաջին պետական բարձրաստիճան պաշտոնյան է, ով անցած երեք տարվա ընթացքում այցելում է Դեյր Էլ-Զոր քաղաք:
Ալ-Ալամ լրատվական կայքը ևս հաղորդել է, որ Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը կոտրելուց հետո, հինգշաբթի օրը հումանիտար օգնությունների ավտոշարասյուները շարժվել են դեպի քաղաք` պաշարված բնակչության դեղորայք և սնունդ հասցնելու համար: