Մոհամմեդ Բեն Սալմանը գաղտնի Իսրայել է այցելել
Սիոնիստական մի կայք գրել է.«Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն անցյալ շաբաթ Թելավիվ է այցելել և հանդիպում-զրույց է ունեցել Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ»:
«IUVMONLINE» կայքը հաղորդել է.«Էմիրությունների կառավարության անվտանգության ծառայության մի սպա հաստատել է այդ մասին լուրն, ասելով՝ Մոհամմեդ Բեն Սալմանին ուղեկցում էին նախկին գեներալ Անվար Էշղին և Արաբիայի մի շարք բարձրասիճան պաշտոնյաներ»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
Մի գեներալ, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, նշել է.«Սաուդցիները փորձում են Իսրայելին պաշտոնապես ճանաչելու շրջանակում զարգացնել ռեժիմի հետ իրենց հարաբերությունները, որպեսզի հարթվի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկին Ռիադի ճանապարհը»:
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս հայտարարել էր.«Արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի»: