Մոհամմեդ Բեն Սալմանը գաղտնի Իսրայել է այցելել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71811-Մոհամմեդ_Բեն_Սալմանը_գաղտնի_Իսրայել_է_այցելել
Սիոնիստական մի կայք գրել է.«Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն անցյալ շաբաթ Թելավիվ է այցելել և հանդիպում-զրույց է ունեցել Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2017 14:21 Asia/Tehran
  • Մոհամմեդ Բեն Սալմանը գաղտնի Իսրայել է այցելել

Սիոնիստական մի կայք գրել է.«Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն անցյալ շաբաթ Թելավիվ է այցելել և հանդիպում-զրույց է ունեցել Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ»:

«IUVMONLINE» կայքը հաղորդել է.«Էմիրությունների կառավարության անվտանգության ծառայության մի սպա հաստատել է այդ մասին լուրն, ասելով՝ Մոհամմեդ Բեն Սալմանին ուղեկցում էին նախկին գեներալ Անվար Էշղին և Արաբիայի մի շարք բարձրասիճան պաշտոնյաներ»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը: 

Մի գեներալ, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, նշել է.«Սաուդցիները փորձում են Իսրայելին պաշտոնապես ճանաչելու շրջանակում զարգացնել ռեժիմի հետ իրենց հարաբերությունները, որպեսզի հարթվի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկին Ռիադի ճանապարհը»:

Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս հայտարարել էր.«Արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի»: