Սննդամթերքի բեռնվածքները հասել են Սիրիայի Դեյր-Քլ-Զոր քաղաք
Սիրիայի հյուսիս-արևելյան Դեյր-Էլ-Զոր քաղաքի ազատագրումից անմիջապես հետո մեկնարկել է սննդամթերքի բեռնվածքների տեղափոխումն այդ քաղաք:
ԻԻՀ լրատվական գործակալությունը հղում կատարելով սիրիական աղբյուրների հաղորդել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամների Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի կենտրոն նույնանուն քաղաքից հեռանալուց հետո, չորեքշաբթի օրը սննդամթերք փոխադրող 14 բեռնատարներ մտել են քաղաք:
Բեռնատարները քաղաք են ահսցրել Սիրիայի առևտրի նախարարության կողմից Դեյր-Էլ-Զոր քաղաքի բնակչության համար ուղարկված մի քանի հարյուր տոննա սննդամթերք ու միրգ:
Սիրիայի բանակի և դիմադրության ուժերի առաջին ջոկատներն անցած շաբաթվա երեքշաբթի օրը մտնելով Դեյր-Էլ-Զորի արևմուտքում գտնվող 137-րդ բրիգադի կենտրոնը, ճեղքեցին քաղաքի պաշարման օղակը: