Բաշար Ասադը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72033-Բաշար_Ասադը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_ԻԻՀ_առաջնորդին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած շնորհավորական ուղերձում նշել է.«Իրանի ժողովուրդը Սիրիայի ժողովրդի հովանավորն է ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2017 13:07 Asia/Tehran
  • Բաշար Ասադը շնորհավորական ուղերձ է հղել  ԻԻՀ առաջնորդին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած շնորհավորական ուղերձում նշել է.«Իրանի ժողովուրդը Սիրիայի ժողովրդի հովանավորն է ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին հղած ուղերձում, Սիրիայի նախագահը շնորհավորել է նրան, Դեյր Էլ-Զոր քաղաքի շրափակումը ճեղքելու  Սիրիայի բանակի  ու Դիմադրության ուժերի արձանագրած ռազմավարական ձեռքբերումների կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին` ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի հետ համագործակցելու համար:

«Սիրիան  և Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակեն պայքարել ահաբեկչության դեմ և մասնակցել բոլոր ազգերի ու  երկրների համար արդարության, հավասարության ու  արժանապատվության վրա հիմնված տարածաշրջանային և միջազգային համակարգի ստեղծման գործին:», նշել է Բաշար Ասադը:

2017 թվականի սեպտեմբերի 5-ին Սիրիայի բանակին և Դիմադրության ուժերին հաջողվեց ճեղքել   Դեյր Էլ-Զոր քաղաքի ավելի քան 3 տարվա շրջափակումը: