Թուրքիայում դպրոցներից մեկի բակում պայթյուն է հնչել. վիրավորվել են աշակերտներ
Հունվար 22, 2016 10:14 Asia/Tehran
Թուրքիայի Դիարբեքիրի դպրոցներից մեկի բակում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետեւանքով կոտրվել են դպրոցի պատուհաններն ու վնասել բակում կանգնած երեխաներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ աշակերտները դպրոց էին գնացել ստանալու կիսամյակային գնահատականների ամփոփիչ թերթիկները։ Այդ ընթացքում դեռեւս անհայտ անձի կողմից դպրոցի բակում ինքնաշեն ռումբ է պայթեցվել։
Պայթյունի հետեւանքով կոտրվել են դպրոցի պատուհանները ու վնասվածքներ հասցրել 5 աշակերտի։
news.am
23/1/2016
Պիտակ