Սիոնիստական ռեժիմը համարվում է Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեի անցկացման ամենամեծ հովանավորը
Սեպտեմբեր 15, 2017 14:52 Asia/Tehran
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի ավագ օգնականը Սիոնիստական ռեժիմին համարել է Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեի անցկացման ամենամեծ հովանավորը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն անդրադարձել է Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կողմնակիցների՝ Արբիլում կայացած հավաքում Սիոնիստական ռեժիմի դրոշի ծածանմանը, նշել է.«Մասուդ Բարզանին Թելավիվից ուզել է առայժմ դադարեցնել հանրաքվեի անցկացմանը բացահայտ պաշտպանությունը»:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի արդարադատության նախարար Այլեթ Շակիդն աջակցել էին Իրաքի Քուրդստանի տարածքի անկախությանը:
Պիտակ