Սիոնիստական ռեժիմը փորձում է փակել UNRWA-ն
Սիոնիստական ռեժիմը ճնշում է բանեցնում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն UNRWA-ն փակելու համար:
Իսրայելի ռեժիմը պահանջում է, որպեսզի UNRWA-ի փոխարեն Պաղեստինի փախստականների օգնության աշխատանքները կատարի ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատը: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
UNRWA-ի աշխատանքի շարունակումը նշանակում է պաղեստինցի փախստականների հայրենիք վերադարձի իրավունքի ճանաչում: Ուստի Իսրայելի ռեժիմը պահանջում է լուծարել գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռեժիմը գիտի, որ UNRWA-ն լուծարելու համար, պահանջվելու է որպես ՄԱԿ-ի գլխավոր ֆինանսավորող ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մի հաղորդագրությամբ հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը շեշտել է, որ ՄԱԿ-ը պետք է հետևի UNRWA-ի գործունեությանը: