Սիոնիստական ռեժիմը փորձում է փակել UNRWA-ն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72201-Սիոնիստական_ռեժիմը_փորձում_է_փակել_unrwa_ն
Սիոնիստական ռեժիմը ճնշում է բանեցնում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն UNRWA-ն փակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 13:32 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը փորձում է փակել UNRWA-ն

Սիոնիստական ռեժիմը ճնշում է բանեցնում ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն UNRWA-ն փակելու համար:

Իսրայելի ռեժիմը պահանջում է, որպեսզի UNRWA-ի փոխարեն Պաղեստինի փախստականների օգնության աշխատանքները կատարի ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատը: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:

UNRWA-ի աշխատանքի շարունակումը նշանակում է պաղեստինցի փախստականների հայրենիք վերադարձի իրավունքի ճանաչում: Ուստի Իսրայելի ռեժիմը պահանջում է լուծարել գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռեժիմը գիտի, որ UNRWA-ն լուծարելու համար, պահանջվելու է որպես ՄԱԿ-ի գլխավոր ֆինանսավորող ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մի հաղորդագրությամբ հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը  շեշտել է, որ ՄԱԿ-ը պետք է հետևի UNRWA-ի գործունեությանը: