Դամասկոս.«Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությունը անօրինական է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72215-Դամասկոս._Սիրիայի_տարածքում_Թուրքիայի_ներկայությունը_անօրինական_է
Սիրիայի ԱԳ նախարարության մի աղբյուր հայտարարել է,որ Սիրիայի ապաէսկալացման շրջանների վերաբերյալ Աստանայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները օրինականություն չեն շնորհում Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 15:02 Asia/Tehran
  • Դամասկոս.«Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությունը  անօրինական է»

Սիրիայի ԱԳ նախարարության մի աղբյուր հայտարարել է,որ Սիրիայի ապաէսկալացման շրջանների վերաբերյալ Աստանայի բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները օրինականություն չեն շնորհում Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությանը:

Ինչպես հաղորդում է «Սանա» լրատվական գործակալությունը, Սիրիայի ԱԳ նախարարության մի աղբյուր շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությունը Դամասկոսի համար շարունակում է մնալ  անօրինական:

Հիշյալ աղբյուրը ընդգծել է, որ Դամասկոսը հավատարիմ է Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորմանը հանգեցնող ցանկացած նախագծի կամ դրական գործակցությանը: «Սիրիան մինչ այսօր դրական մասնակցություն է բերել Աստանայի վեց փուլ բանակցություններին»․ հավելել է աղբյուրը:

Սիրիայի հարցով Աստանայում անցկացված բանակցությունների վեցերորդ փուլում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները  հրապարակել են համատեղ հաղորդագրություն,որում կարևորել են այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը: