Սիրիայում ահաբեկիչներից ազատագրել են հայաբնակ Ղնեմիե գյուղը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i724-Սիրիայում_ահաբեկիչներից_ազատագրել_են_հայաբնակ_Ղնեմիե_գյուղը
Սիրիայի բանակը ահաբեկիչներից մի շարք գյուղեր է ազատագրել Լաթաքիայի շրջանում, այդ թվում հայաբնակ Ղնեմիե գյուղը: Ինչպես նշում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը, 4 տարի առաջ գյուղի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 10:20 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչներից ազատագրել են հայաբնակ Ղնեմիե գյուղը

Սիրիայի բանակը ահաբեկիչներից մի շարք գյուղեր է ազատագրել Լաթաքիայի շրջանում, այդ թվում հայաբնակ Ղնեմիե գյուղը: Ինչպես նշում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը, 4 տարի առաջ գյուղի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով:

Գյուղում է գտնվում 1875 թվականին կառուցված Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին, սակայն հայերն այստեղ ապրել են եկեղեցու կառուցումից դեռ 300 տարի առաջ:

Հիշեցնենք, որ նախքան Սիրիայում արյունալի իրադարձությունները, այդ երկրում ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց մոտ կեսն ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Ղամիշլի, Հասակե, Յակուբիա, Ռաքա, Քեսաբ բնակավայրերում եւ իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:

news.am

23/1/2016