Աֆղան իշխանությունների և թալիբների միջև խաղաղ բանակցությունները չկայացան
Մարտ 08, 2016 08:03 Asia/Tehran
Քաբուլի և «Թալիբանի» ղեկավարության միջև բանակցությունները պետք է տեղի ունենային մարտի 6-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն չկայացան թալիբների մեղքով:
Բանն այն է, որ իսլամիստական խմբավորման առաջնորդները պահանջում են միջազգային կոալիցիայի զորքերի լրիվ դուրսբերում երկրի տարածքից, ինչպես նաև իրենց բանտարկյալների ազատում և ՄԱԿ-ի սև ցուցակից ջնջում, հաղորդում է ԲիԲիՍի-ն:
Նշենք, որ խաղաղ բանակցությունների կազմակերպման խմբի մեջ են մտնում նաև ԱՄՆ-ի, Պակիստանի և Չինաստանի ներկայացուցիչները:
armedia.am
8/3/2016
Պիտակ