Թուրքիայի նախագահի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք չի վաճառվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72407-Թուրքիայի_նախագահի_թիկնապահներին_ամերիկյան_արտադրության_զենք_չի_վաճառվի
ԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թիկնազորին ամերիկյան զինամթերքով ապահովելու թույլտվության շուրջ առաջարկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 05:30 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահի թիկնապահներին ամերիկյան արտադրության զենք չի վաճառվի

ԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թիկնազորին ամերիկյան զինամթերքով ապահովելու թույլտվության շուրջ առաջարկը։

Դա պատահել է այն բանից հետո, երբ թիկնապահները մեծ սկանդալի մեջ են ներքաշվել Էրդողանի՝ Վաշինգտոն այցի դեմ բողոքող ակտիվիստների հետ։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ զենքի վաճառքի շուրջ պայմանագիրը գնահատվել է մոտավորապես 1.2 մլն դոլար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի վաղ ծրագրել էր թույլ տալ Նյու Հեմփշիրի զենք արտադրող Sig Sauer ընկերությանը զենք տրամադրել Թուրքիայի նախագահի թիկնազորին, սակայն կոնգրեսմենների շարքերում դիմադրություն է առաջ եկել թիկնազորի մասնակցությամբ աղմկալի բախումներից հետո։

Tert.am